
Հայաստանում կրիպտոակտիվների մասին օրենք է ընդունվել
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Սա այս ոլորտում Հայաստանի կողմից ընդունված առաջին օրենքն է։ Օրենսդրական փոփոխություններով ՀՀ կենտրոնական բանկին (ԿԲ) տրվում է իրավասություն ստանալու տեղեկատվություն ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ և պատշաճ կերպով արձագանքելու փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ռիսկերին:
Նախագծի հիմնական նպատակներն են՝ կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, արդար ու թափանցիկ գործունեություն ապահովելը և համակարգային ռիսկերի նվազեցումը: Բացի այդ, օրենքը նախատեսում է, որ Հայաստանում կրիպտոակտիվներով վճարումներ կատարելը միայն էլեկտրոնային փող համարվող կրիպտոակտիվներով կլինի թույլատրելի:
Համաձայն նոր կարգավորումների, միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունները կարող են մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ, ինչպիսիք են առևտրային հարթակների գործարկում, կրիպտոակտիվների պահառություն, դրանց առուվաճառք և այլ ծառայություններ: Կառուցվել է նաև մի շարք պահանջներ, որոնք ուղղված են հաճախորդների միջոցների պաշտպանության, ներքին աուդիտի և ֆինանսական հաշտարարին դիմելու հնարավորությունների ստեղծմանը:
Նախագծի հիմնավորման նշվում է, որ իրավական դաշտի բացակայությունը մի շարք խնդիրներ է առաջացնում բիզնես գործունեություն վարող անձանց։ Այն հնարավորություն չի տալիս բիզնես գործունեություն ծավալող անձանց ՀՀ-ում երկարաժամկետ գործունեություն պլանավորել, ներգրավել տեղական ու միջազգային գործընկերներ և հաճախորդներ։