
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկարի» է արժանացել.
Մարտի 3-ին 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հայ դերասաններ Կարեն Կալագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը 5 «Օսկարի» է արժանացել։ Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։
«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար, իսկ «Լավագույն դերասանուհի»՝ Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմի համար։
Հիշեցնենք, որ ֆիլմը արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, որոնց շարքում է նաև Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։
«Անորա» ֆիլմը ներկայացվել է ոչ միայն «Լավագույն ֆիլմ», այլ նաև «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
Այս տարվա «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար առաջադրվել են «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» ու «Չարը» ֆիլմերը: