ՀայաստանՍոցիալական

Երևանի նոր գլխավոր հատակագծով խստացվել է ինքնակամ շինությունների օրինականացման պայմանները

Երևանի նոր գլխավոր հատակագծով խստացվել են կարգավորումները, ինչի հետևանքով հանրային տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացումը դարձել է անհնար։ Սրա մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

2019-2024 թվականների ընթացքում քաղաքապետարանը օրինականացրել է 945 ինքնակամ շինություն համայնքային, 3313-ը՝ մասնավոր հողերում։ Դրա արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 9.1 մլրդ դրամ։ 2024-ին օրինականացման որոշումների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է նոր հատակագծի պահանջներով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սեփական հողատարածքներում կառուցված տների օրինականացման դիմումները հաստատվում են առանց խոչընդոտի։ Ինչ վերաբերում է բնակելի թաղամասերում տարիներ առաջ կառուցված շինություններին, դրանց լուծումը կտրվի թաղամասային մոտեցմամբ՝ բնակիչների հետ հանդիպումների միջոցով։