
Հայաստանում օտարերկրյա վարորդական իրավունքով վարելը այլևս խնդիր չէ
Այսուհետ էականորեն կթեթևացվի օտարերկրյա վարորդական վկայական ունեցող Հայաստանի քաղաքացիների կյանքը։
Մինչ այժմ օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիները Հայաստանում ավտոմեքենա վարելու իրավունք չունեին։ Նրանք կա՛մ վարորդական իրավունք ստանալու քննություն էին հանձնում կա՛մ ենթարկվում էինք վարչական տուգանքների։
Սակայն, Հայաստանի կառավարության նոր որոշմամբ, եթե վարորդական վկայականը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ապա Հայաստանի քաղաքացիները կարող են այն փոխանակել ազգային վարորդական վկայականով՝ առանց քննության հանձնելու։ Նոր որոշումը վերաբերում է երկքաղաքացիություն ունեցող կամ արտերկրում ժամանակավորապես բնակված և այնտեղ միջազգային վարորդական իրավունք ստացած անձնաց։