
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները ավելացել են
2024 թվականի փետրվարին Հայաստանում բենզինի գինը 2023 թվականի փետրվարի համեմատ թանկացել է 67 դրամով, իսկ դիզվառելիքինը՝ 10 դրամով։ Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Այս ցուցանիշներով 2024-ը նման է 2022 թվականին։
Մարտի 6-ի դրությամբ Հայաստանում կարելի է վառելիք ձեռք բերել հետևյալ գներով․
Հեղուկ գազ — 210 դրամ
Դիզվառելիք — 510 դրամ
Սուպեր բենզին 1 լ — 750 դրամ
Պրեմիում բենզին — 530 դրամ
Ռեգուլյար բենզին 1լ — 500 դրամ
Նշենք նաև, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում բենզինի գինը ամենաբարձրն է։
Տնտեսագետների կարծիքով՝ բենզինի գների փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուսական շուկայի ազդեցությամբ։ Առհասարակ նման արտադրանքների թանկացումները հիմնականում պայմանավորված են արտաքին փոփոխություններով։ Նավթի համաշխարհային գների աճի և ռուսական շուկայի փոփոխությունների պատճառով այս իրավիճակը Հայաստանում արդեն սովորական է դարձել։
Սակայն դիզվառելիքի և բենզինի կողքին իր կարևոր տեղն ունի նաև հեղուկ գազը։
Անցած շաբաթ հեղուկ գազի գինը 1 լիտրի համար 120 դրամ էր: Սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում հեղուկ գազի գինը անընդհատ տատանվում է՝ 150-200-ի սահմաններում։
Գազ ներկրողները այս կտրուկ թանկացումը պատճառաբանում են Լարսում տեղի ունեցող իրադարձություններով։ Վատ եղանակային պայմանների պատճառով մի շարք մեքենաներ արգելափակված են մնում Լարսում և ուշացնում հեղուկ գազի ներկրումը Հայաստան։