ՀայաստանՔաղաքականություն

Ե՞րբ և ինչպե՞ս սրվեցին հարաբերությունները Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև

Եթե Հայաստանը մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ բյուջե չվճարի իր բաժին ֆինանսավորումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։ Մոսկվայից այսպես են արձագանքել այն հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին պարտքերը չմարելու դեպքում։

Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները սրվել են 2021 թվականից հետո։ Այդ տարի Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք։ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն ռազմական աջակցություն չստացավ։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակում սկսեց Հայաստանի վրա (Սոթք-Ճամբարակ, Ջերմուկ, Վարդենիս, Գորիս, Կապան ուղղություններով)։ Այդ ժամանակ Հայաստանը կրկին դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն կազմակերպությունը միայն դիտորդական առաքելություն առաջարկեց։ Երևանը, ի պատասխան, մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը։

Նույն տարվա նոյեմբերին Հայաստանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ-ի համատեղ հռչակագիրը, քանի որ այն չէր ներառում հստակ գնահատական Ադրբեջանի գործողություններին։ 2023 թվականից սկսած Հայաստանի իշխանությունը սկսեց վերանայել անդամակցության նպատակահարմարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում մասնակցել ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

Լարվածությունը էլ ավելի խորացվեց, երբ գործող կառավարությունը սկսեց ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ, այդ թվում՝ ԵՄ դիտորդական առաքելություն հրավիրելով Հայաստան։ ՀԱՊԿ-ը բացահայտորեն դժգոհություն հայտնեց Հայաստանի այս քայլերից։

2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, բայց սառեցրել է անդամակցությունը։ Կարող ենք փաստել, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև առկա սրումը ուղիղ համեմատական է հայ-ռուսական հարաբերություններին։