ՀայաստանՍոցիալական

Հայաստանում բնապահպանական խախտումների տուգանքները ավելանում են, խախտումները՝ նույնպես

2024 թվականինին Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձանագրել է 2536 իրավախախտում։ Իհարկե, այս թիվը 0,3%-ով քիչ է 2023 թվականի ցուցանիշից, բայց միևնույն է, բնապահպանական խնդիրները դեռևս անհանգստացնող են։ Խախտումները ոչ միայն չեն նվազել, այլև հարուցված վարչական վարույթների թիվը ավելացել է՝ 1645 վարույթ, ինչը նշանակում է, որ ավելացել է նաև պատասխանատվություն կրող անձանց թիվը։

2024 թվականին ընդհանուր առմամբ նշանակվել է 205 միլիոն 590 հազար դրամի վարչական տուգանք։ Այս թիվը 2023 թվականի համեմատ աճելով  51,4 տոկոսով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 107,3 տոկոսով։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 2024-ին վարչական տույժի են ենթարկվել 992 անձ, որոնց նկատմամբ կիրառվել է 1346 վարչական տույժ։

Հարց է ծագում՝ եթե բնապահպանական խախտումները շարունակվում են, իսկ վարչական տույժերի թիվը ավելանում, ինչո՞ւ բնապահպանական խնդիրները չեն վերանում։ Վերը նշված թվերից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ ավելացել է տուգանքների չափը։ Այնուամենայնիվ խնդիրը դեռ անլուծելի է մնում Հայաստանում։ Այդ պատճառով անհրաժեշտ է մշակել այլընտրանքային ծրագրեր այս ոլորտում, որպեսզի, օրինակ, մարդիկ ստիպված չլինեն գաղտնի ծառահատումներ իրականացնել՝ ձմռանը տաքանալու համար։