
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային ամենախոշոր գործընկերը
2025 թվականի հունվարին երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1,38 մլրդ դոլար, ինչը համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ նվազել է 40%-ով:
Արտաքին առևտրի նվազումը, մասնավորապես, կապված է ԱՊՀ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ առևտրի ծավալների անկման հետ: Ըստ կոմիտեի հրապարակած տվյալների՝ ԱՊՀ-ի հետ առևտրի ծավալը հունվարին կազմել է 478 միլիոն դոլար, ինչը 53.8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Սակայն, ԱՊՀ երկրները (հատկապես Ռուսաստանը) շարունակում են մնալ Հայաստանի առևտրային ամենամեծ գորընկերը։
Հատկանշական է, որ տարբեր երկրներից Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալները փոփոխվել են տարբեր կերպ: Օրինակ՝ ԵՄ երկրներից արտահանումը շարունակել է աճել՝ կազմելով 154,5 մլն դոլար, ինչը 9,9%-ով ավելացել է նախորդ տարվա հունվարից: Կառավարության կողմից նշվում է, որ հատկապես լավ արդյունքներ են գրանցվել Ֆրանսիայի և Բելգիայի հետ առևտրի ոլորտում: Մինչդեռ, Չինաստանից ներմուծման աճը միգուցե նվազել է։ Այն կազմում է 199,5 մլն դոլար՝ 0.2%-ով աճելով:
2025 թվականի հունվարին Հայաստանի արտահանումը կազմել է 482 մլն դոլար՝ 49,2%-ով պակասելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Հիմնական արտահանվող ապրանքները ներառում են թանկարժեք մետաղներ, հանքարդյունաբերական ապրանքներ, պատրաստի սննդամթերք, ինչպես նաև մեքենաներ և սարքավորումներ:
Ներմուծման ծավալը հունվարին կազմել է 895 մլն դոլար, ինչը 33,5%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածից: Ներմուծվող հիմնական ապրանքներն են՝ մեքենաներն ու սարքավորումները, թանկարժեք մետաղները, տրանսպորտային միջոցները և պատրաստի սննդամթերքը: