ՀայաստանՍպորտ

Հայ ըմբիշը 11։3 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 8-ին մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Շաբանովին։

Մրցումային առաջին օրը գորգում հաջող է հանդես եկել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ըմբիշ` 70 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը։ Նա 8։3 հաշվով հաղթել է հունգարացի Մարտոն Վարգային։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Տիրանայում հանդես կգան Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61), Հայկ Աբրահամյանը (65), Վլադիմիր Ազարյանը (70), Նարեկ Նիկողոսյանը (74), Ռազմիկ Եփրեմյանը (86), Կնյազ Իբոյանը (92), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125):

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ավելի քան 400 ազատ ոճայիններ։