ՀայաստանՏնտեսություն

Խավիարային քաղաքականության նոր փուլը Հայաստան-ԵՄ հարաբերություններում

2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունքի ունի սկսել թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի՝ խավիարի և ձկնկիթի արտահանումը Եվրոպական միության անդամ երկրներ։ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության փոխանցմամբ՝ այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի համաձայն, պայմանով, որ արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում:

Նշենք, որ դեռևս 2025 թվավկանի փետրվարին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում էին դեպի Եվրամիություն ձկնամթերքի արտահանման հարցը։ Հայաստանը մինչ այժմ նման գործընկերություն ուներ Ռուսաստանի հետ։ Վերջինս նաև այս ոլորտում Հայաստանից ձկնամթերքի ամենամեծ ներկրողն է։