ՀայաստանՊատահար

Հայաստանի գյուղերից մեկում 13-ամյա երեխան ինքնասպանություն է գործել

Մարտի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղային մարմին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է 18։40-ի սահմաններում։ Ոստիկանները տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա տղայի դին: Նախնական տվյալներով՝ երեխային առաջինը գտել են ընտանիքի անդամները։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել են ընտանիքի անդամները: