ՀայաստանՊատահար

Ձնահյուս Արագած լեռան վրա․ մեկ արշավական անհետ կորել է

Մարտի 11-ին, ժամը 15:26-ի սահմաններում Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս։ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ Նրանցից 8-ը դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։

Դեպքի վայր են մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։