
Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավարության հերթական նիստը
Մարտի 11-ի Ադրբեջանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը շարունակվել է։ Նիստի ընթացքում ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ Ռուբեն Վարդանյանը, որը 22 օր է հացադուլ է իրականացնում, ևս մասնակցել է նիստին։ Հատկանշական է, որ Ռուբեն Վարդանյանը այս նիստին ներկաայացել է նոր տեսքով․ նա սափրվել է։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 11-ին, Բաքվի դատարանում հարցաքննվել են Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Այս պահին Բաքվի դատարանում պահվում է 23 ռազմագերի։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Մարտի 12-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստում քննարելու է հայ ռազմագերիների հարցը։