ՀայաստանՊատահար

Հայտնաբերվել է Արագածի ձնահյուսի տակ մնացածի դին

Մարտի 12-ին ժամը 10։15-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են մարտի 11-ին ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։

Որոնողափրկարարական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել են 51 փրկարար և 2 ուղղաթիռ։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ի սահմաններում Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի էր ունեցել ձնահյուս։ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել էր ձնահյուսի տակ։ Նրանցից 8-ը դուրս էր եկել, իսկ 1-ը՝ անհետ կորել։ Լեռնագնացները Իսպանիայի քաղաքացիներ են եղել։ Նրանց տեղափոխել են Արագած գյուղ, որտեղ բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել ձնահյուսից տուժածներին։