ԿրթությունՀայաստան

Կփոխհատուցվի մանկապարտեզների մանկավարժների տրանսպորտային ծախսը

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է մարզերում աշխատող մանկապարտեզների մանկավարժներին փոխհատուցել տրանսպորտային ծախսը։

Այն հասանելի կլինի նրանց, ոպմ աշխատավայրն իրենց բնակության վայրից առնվազն 5 կմ հեռու է, և նրանք աշխատում են առնվազն 0.5 դրույքով։

Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղով գնացող մանկավարժների փոխհատուցումը կկատարվի սահմանված տվյալ տրանսպորտի սակագնով։

Եթե հանրային տրանսպորտ չկա մանկապարտեզ հասնելու համար 1 կմ-ի փոխհատուցման արժեքը 25 դրամ կլինի, բայց ոչ պակաս, քան 200 դրամ։ Եթե երթևեկողների թիվը 4 կամ պակաս է՝ 1000 դրամ, ապա գումարը բաշխվում է նրանց միջև։

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը կկազմի 20,200 դրամ, իսկ տարեկան փոխհատուցվող օրերի առավելագույն քանակը՝ 250 օր։