ՀայաստանՊատահար

Հրազենային վնասվածքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա

Մարտի 12-ին ժամը 8։30-ի սահմաններում երեխային տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Երեխան 13 տարեկան է, ով հիվանդանոց է բերվել ձախ սրունքի հրազենային վնասումով։ Այս պահին բժիշկները վիրահատում են նրան։

Դեպքի փաստով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է երեխայի ինքնությունը, ինչպես նաև, թե որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքն ստացել։

Ձևակերպված փաստաթղթերը փոխանցելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Սեդա Մարտոյան