ԱրցախՔաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը մարտի 12-ից դադարեցրել է հացադուլը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա դադարեցրել է հացադուլը և տարածել նրա հերթական ուղերձը։

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլը սկսել է փետրվարի 18–ից` բողոքելով Ադրբեջանի դատական ֆարսի դեմ։ Նա 23 օր շարունակ հացադուլի մեջ էր։
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը ևս նույն օրը դադարեցրեց հացադուլը։ Արդյոք նա տեղյակ էր Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցումից։ Եվ եթե այո, ապա ինչու՞ այդ մասին չի հայտարարել դեռ երեկ՝ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ։

Սեդա Մարտոյան