
Հայաստանում ապամոնտաժվել է նավթամթերքի պահեստարանը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 36/1 հասցեում գտնվող «Ստանդարտ Պետրոլ» ընկերության կողմից շահագործվող նավթամթերքի պահեստարանները ապամոնտաժվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։
Դեռևս 2024 թվականին հետազոտություններ էին արվել տեղում և պարզվել էր, որ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ կան այնտեղ։
Կոշտ խախտումների պատճառով պահեստարանների գործունեությունը ամբողջությամբ դադարեցվել է։ Դատարկվել է նաև պահեստում առկա վառելիքը։
2025 թվականի մարտի 11-ին դրանք ամբողջությամբ ապամոնտաժվել են։
Նավթամթերքի պահեստարաններ նախատեսված են նավթամթերքի, ինչպես նաև այլ հեղուկ վառելիքների, պահեստավորման և տեղափոխման համար: