ԱշխարհՔաղաքականություն

Ռուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին

Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, լավ կլիներ, որ ուկրաինական կողմը հասներ 30-օրյա հրադադարի․

Այս բոլոր հարցերը, կարծում է Պուտինը, պահանջում են քննարկում, այդ թվում, հնարավոր է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նշենք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ իշխանությունները առաջարկել են 30-օրյա զինադադար մտցնել ամբողջ գծում։ Կիևը համաձայնել է այս առաջարկին։

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկովը մարտի 13-ին ժամանել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ քննարկելու հրադադարի առաջարկը և երկկողմ հարաբերությունները։ ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Վիտկովը Պուտինի հետ կհանդիպի մարտի 13-ի երեկոյան։