
Ալիևի մեղադրանքները vs Երևանի պատասխանը․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարվածություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ Բաքվի վստահությունը «մոտ է զրոյին», հավելելով, որ իր երկրի համար կարևոր են ոչ թե հայտարարությունները, այլ փաստաթղթերը։
Ադրբեջանի առաջնորդը կրկնել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջները, միևնույն ժամանակ պնդելով, թե Հայաստանը ուժեղացնում է իր ռազմական ներուժը և պատրաստվում է նոր պատերազմի։
Պաշտոնական Երևանի կողմից հաճախ հնչել է, որ Հայաստանը հանձնառու է խաղաղության գործընթացին, սակայն ակնկալում է, որ Ադրբեջանն էլ պետք է ցուցաբերի կառուցողական մոտեցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ նշել էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա։
Մարտի 13-ին լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցված լինելու հետ։ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է չհամաձայնեցված դրույթներին՝ նշելով, որ դրանցից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն, մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն։