
Հայոց ցեղասպանության ճանաչումը դուրս է Հայաստանի օրակարգից
Թուրք լրագրողներին մարտի 12-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայոց ցեղասպանության թեմային։
Թուրք լրագրողներից մեկը վարչապետի հետ ժամանակ հարցրեց, թե կարող ենք ասել, որ Հայաստանի՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ձգտելու քաղաքականությունը այլևս չի կիրառվում` ակնարկելով նոր սահմանադրության մեջ «ցեղասպանություն» տերմինի փոփոխության մասին
Փաշինյանը, անդրադառնանալով դրան, հաստատեց լրագրողի խոսքերը։
Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր չի գտնվում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։
Սա նշանակալի շրջադարձ է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տասնամյակներ շարունակ եղել է պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:
Ուշագրավ է, որ թուրք լրագրողները Հայաստան էին ժամանել պետական բյուջեի միջոցներով և հենց նրանց միջոցով է հնչել այս կարևոր հայտարարությունը, որը կարող է լայն արձագանք գտնել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։