
Optimus Մարսում. Իլոն Մասկի մարդանման ռոբոտը պատրաստվում է բացել տիեզերքի նոր սահմաններ
Ամերիկացի միլիարդատեր և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ 2026 թվականի վերջում նախատեսվում է Starship տիեզերանավով իրականացնել Tesla-ի մարդանման ռոբոտ Optimus-ի թռիչք դեպի Մարս։
Optimus ռոբոտի նախատիպը ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակ Մասկը նշել է, որ ընկերությունը նախատեսում է 3-5 տարվա ընթացքում սկսել ռոբոտի զանգվածային արտադրությունը՝ գինը սահմանելով առավելագույնը 20,000 դոլար։
Մասկը հայտարարել է, որ 2026-ին նախատեսում է մարդանման ռոբոտները վաճառել այլ ընկերությունների։ Optimus ռոբոտը նախատեսված է ձանձրալի, կրկնվող և վտանգավոր աշխատանքների համար։ Այն ունի 1․7 մետր հասակ և կշռում է 56 կիլոգրամ։
Optimus ռոբոտի Մարս ուղարկումը նպատակ ունի փորձարկել ռոբոտների կիրառությունը Մարսի պայմաններում։
Եթե վայրէջքը հաջող ընթանա, ապա մարդկանց այնտեղ ուղարկելը կարող է սկսվել արդեն 2029թ, չնայած ավելի հավանական է 2031-ը,- գրել է նա Х (Twitter) սոցցանցում։
Optimus ռոբոտի Մարս ուղարկումը քայլ է դեպի Մարս ուսսումնասիրության և բնակեցման ուղղությամբ, ինչը ամբողջովին կարող է փոխել մարդկության ապագան։