
Աբովյանում տղամարդու դի է հայտնաբերվել
Աբովյանում՝ Չարենցի փողոցի 22-րդ շենքի մոտակա ձորում, հայտնաբերվել է տղամարդու դի, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ահազանգը Կոտայքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է մարտի 16-ին, ժամը 17:45-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները քաղաքացիների օգնությամբ դին դուրս են բերել մոտ 150 մետր խորությունից և մոտեցրել շտապօգնության մեքենային։