ՀայաստանՔաղաքականություն

Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին հանգիստ է

Չնայած մարտի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները երկու անգամ հայտարարություն էին տարածել այն մասին, որ հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, մարտի 17-ին ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն էր տարածել, որ իրավիճակը սահմանին հանգիստ է։

Ադրբեջանի տարածած հաղորդագրություններին արձագանքել էր նաև պաշտոնական Երևանը՝ հայտարարելով, որ տարածվող լուրերը ապատեղեկատվություն են։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նշել է, որ հրադադարը խախտվել է Գորիսի շրջանի Խոզնավար և Տեղ գյուղերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Սակայն Ադրբեջանը մինչև հիմա չի արձագանքել Հայաստանի առաջարկին։

Նշենք նաև, որ կողմերը արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստերը և պատրաստվում են առաջիկայում ստորագրել այն։