ՀայաստանՍոցիալական

Երևանի «Բիձու գյոլ» տարածքում կառուցվել է մարզահրապարակ

Հրազդանի կիրճում մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Դրանք ընթանում են ինչպես գետի հենապատի, այնպես էլ «Բիձու գյոլ» հատվածներում։ Վերջին անգամ հենապատը վերանորոգվել է 2010 թվականին։

«Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ հատվածում ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը։ Լճի վերրևի հատվածում մարզասարքեր են տեղադրվել և նախատեսվում է նաև այդ հատվածում տեղադրել ռետինե հատակներ։ Տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ։ Տարածքում լույսը ապահովելու համար տեղադրվել են արևային վահանակներ։

Նշենք նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածով անցնող Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է 2 աղբաորսիչ ցանցերի կառուցում։