
Չհայտարարագրված ապրանքների մուտքը Հայաստան կանխվել է
Ագարակ մաքսային անցման կետում Իրանից ժամանած բեռնատարը ենթարկվել է մաքսային զննության։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված 197 սրվակ դեղամիջոց՝ «Masport» գրառմամբ, որոնք նախատեսված են բոտոքս ներարկումների համար։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Իրանից կանխվել է նաև մաքսային հսկողությունից թաքցրած շուրջ 10 հազար տուփ ծխախոտ։
Բացի այդ՝ օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույցներ։
Մարտի 9-15-ը ընկած ժամանակահատվածում կանխվել է նաև 143 կգ քաշով տարբեր տեսակի տնտեսական ապրանքների՝ կոլբաների և էլեկտրական սարքավորումների մուտքը շուկա։ Բագրատաշենում էլ 4 բեռնատարներից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված 1250 կգ ընդհանուր քաշով լոլիկ։