ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը արձագանքել է Բաքվից հնչող ապատեղեկատվություններին

Մարտի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը արդեն 6 հաղորդագրություն է տարածել՝ Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ստուգողական աշխատանքներ են իրականացվել և հերքվել են այդ հայտարարությունները։

Չնայած կողմերի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է արդեմ, այնուամենայնիվ դրանից հետո Ադրբեջանը սկսեց ապատեղեկատվություն տարածել։ Դրան արձագանքել էին նաև ԵՄ դիտորդական առաքելությունից, հայտարարելով, որ իրավիճակը սահմանին խաղաղ և կայուն է։

Փաշինյանի աշխատակազմը հաստատել է, որ Ադրբեջանին առաջարկել է բացել Մեղրիի երկաթուղին՝ Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան կապը ապահովելու համար։

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշատակել է իր՝ 2024 թվականի հունիսի 22-ի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։

Ի՞նչ կարող են նշանակել Ադրբեջանի այս հայտարարությունները, դժվար է գուշակել։