ՀայաստանՄշակույթ

Երևանի կենտրոնի շինհրապարակում աղյուսե պատ է հայտնաբերվել

Մարտի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում՝ Ֆիրդուսի թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։

Հայտնաբերման արդյունքում, նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և սահմանել հնագիտական հսկողություն հետագա աշխատանքների համար։

Հնագետ Համլետ Պետրոսյանը տեղյակ էր դեպքից։ Նա նշեց, որ նախարարությունը հատուկ ահազանգ է գրել և զբավում է այդ հարցով։

Այս պահին նոր բան հայտնի չէ, ՊՈԱԿ-ի մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները։

Սեդա Մարտոյան