ՀայաստանՍոցիալական

Երեխաների պաշտպանությունը դեռ վտանգված է

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոդված, որն անդրադառնում է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման հետ կապված խնդիրներին։ Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականկի մշտադիտարկումները ցույց են տվել, որ արձանագրվել են ֆիզիկական, սեռական և հոգեբանական, ինչպես նաև անտեսման և այլ ձևերով դրսևորված բռնություններ:

Բռնությունները տեղի են ունեցել ինչպես երեխաների միջև, այնպես էլ՝ երեխաների ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների կողմից երեխաների նկատմամբ և այլն։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը արձանագրում է, որ առկա օրենսդրական փոփոխությունները ամբողջապես չեն անդրադառնում բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բացահայտման և արձագանքման մեխանիզմներին։

Մանասյանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելու և բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունքը։

Սեդա Մարտոյան