
Սպիտակում տեղի է ունեցել 17-ամյա տղայի սպանություն
Մարտի 18-ին Սպիտակի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ։ Վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գրանցվել է մահ։
Քննչական կոմիտեից Amnews.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ անչափահասի սպանության (քրեական օրենգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով), մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու կամ բռնի այլ գործողություններ կատարելու,(195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով), ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու (334-րդ հոդվածի 1-ին մասով) և մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)։
Երեք երիտասարդները ձերբակալվել են: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն,- այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուխար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ Լոռու մարզում մարտի 18-ին ևս մեկ արտակարգ դեպք էր գրանցվել․Վանաձորում ոստիկանները ծեծել էին արցախցի երիտասարդին՝ ստիպելով ավազակության մեղքը վերցնել իր վրա։
11:50