
USAID-ի փակման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է
ԱՄՆ Դաշնային դատարանի դատավոր Թեոդոր Չուանգը արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին շարունակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակման գործընթացը։ Դատավոր Չուանգը նշել է, որUSAID-ը փակելու Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ջանքերը խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը։ Դատարանը որոշել է, դադարեցնել USAID-ի աշխատակիցների աշխատանքից ազատումը, սակայն հետաքրքրական է նաև, որ նա չի պարտավորեցրել վերականգնել արդեն ազատված աշխատակիցներին։
Անհասկանալի է, թե այս որոշումն ինչ ազդեցություն կունենա USAID-ի գործունեության վրա, քանի որ վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ դրա գործունեության ավելի քան 80%-ը դադարեցվել է։ Թրամփի վարչակազմը քննադատել է դատարանի որոշումը՝ այն անվանելով «արդարադատության սխալ» և խոստանալով բողոքարկել վճիռը։
Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ դաշնային դատարանը Թրամփի դեմ որոշումներ է կայացնում։ Նախկինում էլ ԱՄՆ Դաշնային դատարանը մի շարք վճիռներ է կայացրել, որոնք ուղղակիորեն առնչվում են նախագահ Դոնալդ Թրամփին: Սակայն Թրամփի երկրորդ նախագահության սկզբում՝ 2025 թվականի հունվարին, ԱՄՆ շրջանային դատարանի դատավորը դադարեցրեց Թրամփի դեմ ընթացող որոշ դատական գործերի ընթացքը՝ հաշվի առնելով նրա՝ կրկին նախագահ ընտրվելու հանգամանքը։