ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի ավիացիայի սահմանափակումները կարող են վերացվել․ 41 թերություն շտկվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) իրականացրած աուդիտի ընթացքում արձանագրված 41 թերություններն արդեն շտկվել են: Կատարված աշխատանքների մասին պաշտոնական հայտն ուղարկվել է Եվրամիություն՝ նշելով, որ թերությունները վերացված են, և այժմ սպասվում է գործընկեր երկրների արձագանքին:

Ղալեչյանն ընդգծել է, որ միջոցառումների մեծ պլան է մշակվել, որի արդյունքում բոլոր արձանագրված թերությունները շտկվել են, և այժմ Հայաստանի ավիացիոն ոլորտը պատրաստ է համապատասխանում միջազգային պահանջներին:

Ավելի վաղ, 2020 թվականի հունիսից Հայաստանի ավիացիան գտնվում էր Եվրամիության «սև ցուցակում»։ Արգելվել էր հայկական բոլոր ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանը աշխատում է այս սահմանափակումը վերացնելու ուղղությամբ՝ միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով: Խնդիրը պետք է լուծվեր 2․5 տարում։ Սակայն արդեն 5 տարի է, ինչ Հայաստանը գտնվում է «սև ցուցակում»։