ՀայաստանՍոցիալական

Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Արարատի մարզում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Հարավային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին մարտի 18-ից 23-ը զերծ մնալ Տրանսկամով երթևեկելուց՝ ձնահոսքի և սելավների վտանգի պատճառով։