ՀայաստանՊատահար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Մարտի 22-ին՝ ժամը 9:50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թալինի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ից Հայաստանի Գուգարքի և Արթիկի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղացել, մաքրման աշխատանքներ են կատարվում։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, այն խաթարվել էր մարտի 21-ին Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

Սեդա Մարտոյան