
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Մարտ ամսվա ընթացքում այս տարածքում արդեն մի քանի երկրաշարժներ են եղել։ Վերջինը գրանցվել էր 3 օր առաջ՝ մարտի 21-ին։ Այդ ժամանակ երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 3․7 մագնիտուդ։ Սակայն տեղանքները համընկնում են։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել նաև Իրանի Քերման նահանգի Հաջդաք քաղաքում։