
Հեռահար լույսերով երթևեկելու դեպքում տուգանքի չափը կավելանա
Հեռահար լույսերով վարելու կամ լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելու դեպքում տուգանքի չափը ավելացել է։ Բացի այդ` նման խախտումներւ դեպքում վարորդները կկորցնեն 1 բալ։
Նախագծի քննարկման ընթացքում Զարուհի Բաթոյանը առաջարկել է դիտարկել ևս երկու իրավախախտում որպես տրանդպորտքյին վթարների առաջացման պատճառ։ Մենք համաձայնության ենք եկել, — նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում քննարկվել էր տուգանային 9 միավորի փոխարեն 13 միավոր սահմանելու մասին նախագիծը։ Արմեն Խաչատրյանը ներկայացրել էր 7 իրավախախտումներ, որոնց դեպքում բալերի բարձրացումներ են արվել՝ 13 բալի համարժեքությունը պահպանելու համար։
Դրանց այժմ գումարվում են ևս երկուսը։
Մնացած 18 իրավախախտումներով դեռևս որևէ փոփոխություն չի արվել։