
Բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք ստանալու մեղադրանքով անցնում են քրեական գործով
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալ-ստանալու գործարք, որում ներգրավված են եղել Կադաստրի կոմիտեի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաները։ Մեղադրանք է ներկայացվել 6 անձի։ Մի դեպքում՝ անօրինական կերպով անշարժ գույք է ձեռք բերվել, մյուս դեպքով վարժական հավաքներից քաղաքացի է ազատվել։
Առաջին դեպքի մասով Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից Կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չի համապատասխանել։ Քաղաքացին դիմել է ընկերության տնօրենին, որն էլ իր հերթին՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին։ Վերջինս խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն հիմքով։
Հետո արդեն ներսում գումարը կիսել են ընկերության տնօրենը և Կադաստրի կոմիտեի աշխատակիցը։
Պարզվել է նաև, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 դրամ կաշառք է տվել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից: