
Գողություն առևտրի կենտրոնում
Մարտի 23-ին ժամը 19։05-ի սահմաններում Երևանում գողության դեպք էր գրանցվել։ «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու՝ Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրութունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի 30-ամյա բնակչի կողմից։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Սա շուկայում առաջին գողության դեպքը չէ։
Մանրամասները՝ ավելի ուշ։