
Մարդու կենսաբանական ժամացույցը և դրա ազդեցությունը առողջության վրա
Մեր մարմինը ունի իր ներքին ժամացույցը, որը կարգավորում է քունը, էներգիայի մակարդակը, սննդի մարսումը և նույնիսկ տրամադրությունը։ Այս բնական համակարգը կոչվում է ցիրկադային ռիթմ։ Այն աշխատում է 24-ժամյա ցիկլով և ազդում է օրվա ընթացքում մեր ինքնազգացողության վրա։
Ինչպե՞ս է աշխատում կենսաբանական ժամացույցը
Մեր մարմինը հարմարվում է օրվա և գիշերվա փոփոխությանը։ Առավոտյան այն պատրաստվում է արթնանալուն՝ բարձրացնելով էներգիայի մակարդակը, իսկ երեկոյան պատրաստվում է քնելուն՝ արտադրելով մելատոնին, որը քունը խթանող հորմոն է։
Բնական լույսը կարևոր դեր ունի այս գործընթացում։ Երբ առավոտյան արևի լույսն ընկնում է մեր աչքերին, ուղեղը հասկանում է, որ ժամանակն է արթնանալու։ Գիշերը, երբ մութ է, մարմինը պատրաստվում է հանգստի։ Սակայն արհեստական լույսը, հատկապես հեռախոսների և համակարգիչների էկրաններից եկող կապույտ լույսը, կարող է խանգարել այս բնական ռիթմը՝ դժվարացնելով քուն մտնելը։
Ըստ ԱՄՆ-ի ազգային առողջապահական ինստիտուտի՝ եթե մեր ներքին ժամացույցը խախտվում է, դա կարող է բացասաբար ազդել առողջության վրա։ Առանց բավարար քնի և կանոնավոր ռեժիմի մարդը կարող է հոգնածություն զգալ, ունենալ ստամոքսային խնդիրներ, արյան բարձր ճնշում, ինչպես սթրեսի և դեպրեսյայի մեծացում։
Մասնագետները խորհուրդ են տալիս առողջ կենսաբանական ռիթմ ապահովելու համար քնել և արթնանալ ամեն օր նույն ժամին՝ նույնիսկ հանգստյան օրերին, խուսափել հեռախոսից և համակարգչից քնելուց մեկ ժամ առաջ՝ որպեսզի մելատոնինի արտադրությունը չխանգարվի և առավոտյան ստանալ բնական արևի լույս։
Մարդու կենսաբանական ժամացույցը մեծ ազդեցություն ունի առողջության վրա։ Եթե այն խախտվում է, մարդը կարող է զգալ քնի պակաս, հոգնածություն, մարսողական և հորմոնային խնդիրներ։ Սակայն ճիշտ ռեժիմի դեպքում կարելի է ավելի էներգիայով լի, կենտրոնացած և առողջ զգալ։ Մեր մարմնի հետ համահունչ ապրելը լավագույն միջոցն է առողջության պահպանման համար։