ՀայաստանՍպորտ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստներն ավարտեցին մրցելույթները

Հայ շախմատիստները ավարտեցին իրենց մրցելույթը Նորվեգիայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում։

4-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները 8-ական միավոր էին վաստակել, բայց Գաբրիել Սարգսյանը հավելյալ ցուցանիշների շնորհիվ 6-րդն է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, 7.5-ական միավոր են վաստակել։ Արթուր Դավթյանը 12 հնարավորից 7 միավոր է վաստակել, Արսեն Դավթյանը՝ 6.5 միավոր, Արամ Հակոբյանը, Սարգիս Սարգսյանը՝ 6 միավոր, Հայկ Երիցյանը՝ 5.5 միավոր, Վահան Նալբանդյանը՝ 4.5 միավոր։

Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի արդյունքներով կմասնակցեն շախմատի աշխարհի գավաթին։

Մրցաշարի հաղթողի կոչմանը 8.5 միավորով արժանացավ գերմանացի Մաթիաս Բլյուբաումը: Գերմանիան ներկայացնող մեկ այլ գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն, կրկին 8.5 միավոր վաստակելով, երկրորդն էր։ Երրորդը հորիզոնականը զբաղեցրեց իսրայցելի Մաքսիմ Ռոդշտեյնը։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է։ Գաբրիել Սարգսյանը մրցաշարից վաստակեց 5000 դոլար։