ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել

Մարտի 27-ին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման դեպքեր են բացահայտվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտենից տեղեկացնում են, որ այս փաստերով արդեն քրեական վարույթներ են նախաձեռնվել։

Հետաքննության տվյալներով՝ որոշ ընտրողներին առաջարկվել է գումար՝ կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար։ Բացի այդ, նույն ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը, նրա լիազոր ներկայացուցիչը, փորձել են ձայներ ապահովել՝ վառելափայտ բաժանելով, փողոցների խճապատման աշխատանքներ կազմակերպելով և ֆինանսական աջակցություն խոստանալով։

Իրավապահները ուսումնասիրում են բոլոր հանգամանքները և փորձում պարզել, թե ովքեր են առնչություն ունեցել այս խախտումների հետ։

Նշենք, որ րոպեներ առաջ Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ են մուտք գործել քրեական ոստիկանները։ Այս մասին էլ իմանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ Թե ինչքանով են նրանք կապված վերը նշված դեպքի հետ, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է: