ՀայաստանՍոցիալական

Աբովյան քաղաքում շուրջ 10 օր է, ինչ ջուր չկա

Մարտի 13-ից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ջրամատակարարումը ժամով է իրականացվում։ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարի հետևանքով լրացուցիչ պոմպեր են գործարկվել, որոնց կիրառմամբ պայմանավորված՝ քաղաքում բնակիչները ջուր ստանում են օրվա ֆիքսված ժամերի՝ 7.00-ից-12.00-ն և 18.00-ից-23.00-ն: Նման իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև վթարը վերացվի։

Amnews-ի հետ զրույցում Աբովյանի համայնքապետարանից, որ իրենք տեղեկություններ ունեն, որ վթարի վերացման աշխատանքները մեկնարկել են և շուտով աբովյանցիները ջուր կունենան։

Աբովյանի Սարալանջ թաղամասի բնակիչներից մեկն էլ նշեց, որ իրենք ամեն օր 23։50-ից մինչև 7։00-ն ջուր չունեն։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։