ՀայաստանՍոցիալական

Երևանի Կենտրոնի որոշ փողոցներում կանգառը կարգելվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններ կիրականացվեն Հին երևանցու փողոցում և Բաղրամյան պողոտայում։

Մարտի 27-ից Բաղրամյան պողոտա — Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում արգելվել է մեքենաների կանգառը։ Նշված հատվածում արդեն տեղադրվել են համապատասխան նշանները և կանոնները արդեն գործում են այսօրվանից։

Մարտի 28-ից Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը: Այդ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։