ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտուրը 2024-ին ռեկորդային է եղել

2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ռեկորդ է գրանցել։ Երկրների միջև շուրջ 12 մլրդ դոլարի առևտուր է եղել։

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյաների՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 56,5%-ով։ Ռուսաստանից ներմուծումն աճել է 2,1 անգամ՝ հասնելով 9,4 մլրդ դոլարի, իսկ արտահանումը նվազել է 10,7%-ով՝ կազմելով 3,2 մլրդ դոլար։ Համեմատենք վերջին 5 տարիներին երիրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները․

2019 թվական — 2,1 մլրդ դոլար

2020 թվական — 2 մլրդ դոլար

2021 թվական — 2,5 մլրդ դոլար

2022 թվական — 5 մլրդ դոլար

2023 թվական — 7,8 մլրդ դոլար

2024 թվական — 12 մլրդ դոլար

Նշենք, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին աճել է 41.5 տոկոսով՝ կազմելով 30 մլրդ 159.1 մլն դոլար: Արտահանումը 2023-ի համեմատ աճել է 53.1 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 92.2 մլն դոլար: