Գյումրու ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Գյումրու 82 ընդհանուր տեղամասերից 8-ում ավարտվել են ձայների հաշվարկման աշխատանքները։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը առաջատար է։ Նա հավաքել է 208 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 32,2%-ը, երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն է՝ 89 ձայնով, որը կազմում է ընդհանուր ձայների 28,8%-ը։
Մնացած կուսակցությունների ձայները շատ ավելի քիչ են՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք 39 ձայն, (7,4%), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 26 ձայն,(4,4%), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 12 ձայն(3,8%), «Իմ հզոր համայնք» 44 ձայն (8,2%), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 53 ձայն, (12,1%), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 ձայն (3,8%):
