ՀայաստանՍոցիալական

Երևանը 250 էլեկտրական ավտոբուս ձեռք կբերի

Երևանի քաղաքապետարանում Կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայան ներկայացրել է էլեկտրական տրանսպորտի զարգացման և կանաչ գոտիների ընդլայնման խոշոր ներդրումային ծրագիր։ Այն ներառում է մինչև 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերում, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացում և Դալմայի այգու վերականգնում։ 

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 200 միլիոն դոլար։ Նախատեսվում է, որ ֆինանսավորման մի մասը կհատկացնի Կանաչ կլիմայի հիմնադրամը։  Նման ֆինանսավորում է հասանելի է միայն 7 երկրների։