ՀայաստանՍպորտ

Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում են

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց վարկանիշային ցուցակում Հայաստանը ներկայացնում են հինգ շախմատիստներ՝ Շանթ Սարգսյան (57-րդ), Գաբրիել Սարգսյան (87-րդ), Հրանտ Մելքումյան (96-րդ), Հայկ Մարտիրոսյան (99-րդ) և Ռոբերտ Հովհաննիսյան (101-րդ):

Նախկինում Հայաստանի հավաքականը ներկայացրած, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 14-րդ տեղում է։ Կանանց վարկանիշային ցուցակում Էլինա Դանիելյանը 47-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 55-րդը։

Վերջիններս Հունաստանի Հռոդոս քաղաքում մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը։ Անդրանիկ մրցափուլում նրանք հաղթանակ են տոնել։ Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել նաև մեր մյուս կանայք՝ Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը։ Ոչ-ոքի են խաղացել Գաբրիելա Հարությունյանը, Անի Նահապետյանը և Աննա Խաչատրյանը։ Պարտություն է կրել Սոնա Կրկյաշարյանը։

Եվրոպայի անհատական առաջնությունում մասնակցում է 125 շախմատիստ, Հայաստանից՝ 9 ներկայացուցիչ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 60 հազար դոլար է։ Մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին։ Եզրափակիչ պարտիաները տեղի կունենա ապրիլի 12-ին։