
Արեգակի վրա բռնկում է տեղի ունեցել
Ապրիլի 1-ին Արեգակի վրա տեղի է ունեցել հզորության նախավերջին դասի բռնկում։ Բռնկումը տևել է 16 րոպե։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։
Ինստիտուտի գիտնականները ավելի վաղ հաղորդել էին, որ արեգակնային ակտիվության համակարգային աճ են տեսնում։
Արեգակնային բռնկումները Երկրի վրա կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ, ինչը կարող է խաթարել էներգիահամակարգերի աշխատանքը, առաջացնել խափանումներ։ Մասնագետները հայտնում են, որ արեգակնային ակտիվությունը իր գագաթնակետին կհասնի հուլիսին։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Արեգակի վրա տեղի էր ունեցել ևս 5 հզոր բռնկում։