
Երևանում տղամարդու կյանքը խլած 4 անձինք հայտնաբերվել են
Ապրիլի 1-ին բացահայտվել է մարտի 31-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։
Այսօր Ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ: Նրանք նախկինում եղել են դատապարտված ու նրանցից մեկն էլ մարմնական վնասվածք է ստացել հանցագործություններից մեկի ժամանակ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել էին տանտիրոջ դին, տունն ամբողջությամբ տակնուվրա արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կային վնասվածքի հետքեր: