
Մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ կփոխվեն
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնում կադրային փոփոխություններ կլինեն։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար:
Ավանեսյանի խոսքով՝ կփոխվեն նաև մի շարք այլ բժշկական կենտրոններում տնօրենները։
Սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը ևս մեր ընթացիկ գործունեության մի մասն է։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը արդեն հաջորդ էտապներին անցնելու, զարգացման նոր ուղիներ գնալու։
Նախարարը տեղեկացրել է, որ մարզային բժշկական կենտրոններում ևս փոփոխություններ են սպասվում՝ հիշեցնելով, որ մարզային ԲԿ-ներն այս առումով անցումային փուլում են:
6-7 տարի է՝ այս տնօրեններն աշխատել են, արդյունքներ ենք ունեցել: Հիմա մեկ այլ շրջափուլի ենք անցնում,- պարզաբանեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ դժգոհության հարց չկա: